Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին

Իրանի նախագահը հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի բանակցություններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի հաստատմանը։ X-ում գրառման մեջ նա նշել է, որ իրանցիներն այսուհետ միասնական կլինեն։

«Հրադադարը, որով ընդունվում են Իրանի համար ցանկալի ընդհանուր սկզբունքները, մեր նահատակված մեծն առաջնորդ Խամենեիի արյան պտուղն էր և տեղում բոլոր մարդկանց ներկայության ձեռքբերումը։ Այսօրվանից սկսած մենք նաև միասնական կլինենք՝ լինի դա դիվանագիտության ոլորտում, պաշտպանության ոլորտում, փողոցում թե ծառայությունների մատուցման ոլորտում», – գրել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը նաև հաստատել է իր երկրի մասնակցությունը Իսլամաբադում կայանալիք Միացյալ Նահանգների հետ բանակցություններին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին ասել է Պակիստանի վարչապետ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում