ԵԱՏՄ-ից դուրս գալը ո՞ւմ է ավելի շատ ցավեցնելու. ՀՀ արտաքին առևտրի 35–40%-ը բաժին է հասնում Ռուսաստանին. Ռոբերտ Քոչարյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ո՞ւմ է ավելի շատ ցավեցնելու. ՀՀ արտաքին առևտրի 35–40%-ը բաժին է հասնում Ռուսաստանին. Ռոբերտ Քոչարյան

Ինքնիշխանության իսպառ բացակայությունը արտահայտվում է անընդհատ այդ բառը օգտագործելով, սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է։ Այս մասին ««Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդ» փոթքաստի ընթացքում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ավելի պրոբլեմային և կախյալ վիճակում Հայաստանը երբեք չի եղել, ընդ որում՝ Հայաստանն հիմա կախված բոլորից։ Ռուսաստանից օբյեկտիվ կախվածությունը հսկայական է։
ԵԱՏՄ-ից դուրս գալը ո՞ւմ է ցավացնելու, Հայաստանի արտաքին առևտրի 35–40%-ը բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ի՞նչ տոկոս է կազմում Հայաստանը՝ 0.3%։ Գյուղատնտեսությունը ոչնչացնելուց հետո ասելու է՝ մենք այո, կորցրել ենք գյուղատնտեսությունը, բայց ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Հիմա էլ այսպիսի մի թեզ է լինելու»,–ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում