Իրանը դադարեցրել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով. Fars
08/04/2026 19:05
Կարդացեք նաև
Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո, այս մասին հաղորդում է Fars լրատվականը։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել էր հրադադարի խախտման մասին՝ նշելով, որ Hermes 900 անօդաչու թռչող սարքը խոցվել և ոչնչացվել է Ֆարս նահանգի Լար քաղաքի երկնքում։
Ըստ գործակալության՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ամերիկյան կամ իսրայելական ինքնաթիռների հայտնվելը Իրանի օդային տարածքում, նույնիսկ առանց մարտական գործողությունների, համարվում է հրադադարի խախտում և կհանգեցնի պատասխան միջոցառումների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում