Այս իրավիճակում ո՛չ հրադադարի պահպանումը, ո՛չ խաղաղության բանակցություններն իմաստ չունեն․ Մոհամմեդ Ղալիբաֆ

Այս իրավիճակում ո՛չ հրադադարի պահպանումը, ո՛չ խաղաղության բանակցություններն իմաստ չունեն․ Մոհամմեդ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ  Մոհամմեդ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է, ինչն անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները:

Այսպես, X-ի իր էջում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան գրել է, որ Իրանի պահանջած 10 կետերից առաջինը Լիբանանում նույնպես հրադադարի հաստատումն էր, ինչը խախտվել է Իսրայելի կողմից: 2-րդ կետով Իրանը պահանջել է չխախտել ոչ մի պարագայում իր օդային տարածքը, ինչն այսօր արդեն տեղի է ունեցել: 3-րդ կետով, ըստ Ղալիբաֆի, Իրանը պահանջում է հարգել ուրանի հարստացման իր իրավունքը, ինչն ԱՄՆ-ն համառորեն մերժում է:

«Այս իրավիճակում ո՛չ հրադադարի պահպանումը, ո՛չ խաղաղության բանակցություններն իմաստ չունեն», – նշել է նա:

Նկատենք, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում առաջիկա ժամերին սպասվում է իրանցի և ամերիկացի պաշտոնյաների բանակցությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում