«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը հունիսից ի վեր Սիրիայում 1432 մարդ է սպանել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը: ԻՊ-ի սպանության մեթոդների մեջ մտնում են գլխատումը, քարկոծելով սպանությունը, մարդկանց վրա կրակ բացելը: Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Ռամի Աբդ ալ Ռահման նշել է, որ սպանվածների մեծամասնությունը տեղաբնակներ են, չնայած կան նաև արտասահմ անցիներ, այդ թվում` լրագրողներ կամ տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ:
Սպանվածների թվում 483-ը գերիներ են, որոնք սիրիական կառավարական ուժերի կողմնակիցներ են, 63-ը ընդդիմադիր խմբավորումների և քրդական ուժերի անդամներ են: Սպանվածների մեծամասնությունը՝ 882-ը, խաղաղ բնակիչներ են:
Հարյուրավոր սպանվածներ աշ շաիտաթ ցեղախմբից են:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համացանցում տեղադրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում են, թե ինչպես են նրանք գլխատում սիրիական բանակի 15 զինծառայողների: Կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչակ ան կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: