«Էվերթոնի» նախագահ. Ռունին կվերադառնա մեզ մոտ

«Էվերթոնի» նախագահ. Ռունին կվերադառնա մեզ մոտ

Անգլիական «Էվերթոնի» նախագահ Բիլ Քենրայթը համոզված է, որ ակումբի սան Ուեյն Ռունին, ով այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային խաղացողներից է, ապագայում կվերադառնա իրենց մոտ։ Հիշեցնենք, որ Ռունին «Ման. Յունայթեդում» է 2004 թվականից։

-Կարո՞ղ է արդյոք Ռունին կարիերան ավարտելուց առաջ վերադառնալ «Էվերթոն»։ Այո, նա կվերադառնա «Գուդիսոն Պարկ»։ Ռունին, ինչպես և նրա ընտանիքը, «Էվերթոնի» երկրպագու է։ Մենք ուրախ կլինենք նրան մեզ մոտ տեսնել։

Բայց նման հարցերում ես միայն խորհրդատու եմ։ Ամեն դեպքում ընտրությունը Ռոբերտո Մարտինեսն է կայացնելու։ Նա հոյակապ մասնագետ է, կուզենայի, որ նա մեր ակումբը գլխավորեր այնքան երկար, ինչքան Դևիդ Մոյեսը,-Քենրայթի խոսքերն է փոխանցում «BBC»-ն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում