ԱՄՆ-ում Պակիստանի դեսպանը հաստատել է Լիբանանի ներգրավումը հրադադարի համաձայնագրում

ԱՄՆ-ում Պակիստանի դեսպանը հաստատել է Լիբանանի ներգրավումը հրադադարի համաձայնագրում

ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Ռիզվան Սաիդ Շեյխը CNN-ի եթերում պաշտոնապես հաստատել է, որ Լիբանանում հրադադարի հաստատումը Վաշինգտոնի, Թեհրանի և ներգրավված կողմերի միջև կնքված համաձայնագրի մաս է կազմում։

«Ձեռք բերված համաձայնությունների և Պակիստանի միջնորդական դերի համաձայն՝ Լիբանանը ներառված է հրադադարի համաձայնագրում։ Այս հարցը լիովին համաձայնեցրել են բոլոր կողմերը և դրա վերաբերյալ որևէ անորոշություն չկա», – հայտարարել է նա։

Շեյխը, մատնանշելով Պակիստանի, ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունները, ընդգծել է, որ այս դրույթին հակասող ցանկացած մեկնաբանություն հակասում է սկզբնական համաձայնագրի տեքստին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում