Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարը

Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարը

Չորեքշաբթի օրը Բեյրութին հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Իսրայելական բանակի տվյալներով՝ խոսքը Ալի Յուսուֆ Հարշիի մասին է, ով Քասեմի եղբորորդին էր:

Գիշերվա ընթացքում Իսրայելը ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում