Վրաստանը կարիք ունի բարելավել ներքաղաքական իրադրությունը: Նոյեմբերի 18-ին այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրոպական կողմն ընդգծել Է ներքաղաքական կլիման բարելավելու անհրաժեշտությունը: Հարկավոր Է խուսափել քաղաքական վրեժից, առճակատումից և բևեռացումից, ինչպես նաև հնարավորություն ապահովել ընդդիմության հետ երկխոսության և միջկուսակցական երկխոսության համար»,-ասել Է նա՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի առաջին նիստի արդյունքները:
Մոգերինիի խոսքով՝ Վրաստանում քրեական հետաքննությունները պետք Է լինեն թափանցիկ, զերծ լինեն քաղաքական դրդապատճառներից և հիմնված լինեն ապացուցողական բազայի վրա: «Քաղաքական գործիչները պետք Է ձեռնպահ մնան ընթացող դատական հետաքննություններին վերաբերող մեկնաբանություններից, իսկ քաղաքական ղեկավարությունը պետք Է հարգի դատավորների որոշումները»,-նշել Է նա:
Դրա հետ մեկտեղ Մոգերինին հայտնել Է, որ ԵՄ-ն ողջունում Է Վրաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ազգային ռազմավարության ընդունումը, որը ներառում Է խտրականության դեմ օրենսդրության մշակումը եւ մարդու իրավունքների խորհրդի ստեղծումը: