Նեթանյահուն կարգադրել է Լիբանանի հետ ուղղակի բանակցություններ սկսել «Հեզբոլլահի» զինաթափման շուրջ
09/04/2026 20:15
Կարդացեք նաև
Ի պատասխան Լիբանանի կողմից ուղիղ բանակցություններ վարելու բազմիցս խնդրանքների՝ երեկ ես հանձնարարեցի կառավարությանը հնարավորինս շուտ սկսել բանակցություններ Լիբանանի հետ:
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Բանակցությունները կկենտրոնանան «Հեզբոլլահ»-ի զինաթափման և Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա։ Իսրայելը նաև ողջունում է Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը՝ Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում