Իրանի գերագույն առաջնորդը հոր՝ Ալի Խամենեի մահվան քառասունքին դիմել է Պարսից ծոցի երկրներին
10/04/2026 10:17
Կարդացեք նաև
Իրանի հարավային հարևանները պետք է զգույշ լինեն «սատանաների» կեղծ պնդումներից։ Այդ մասին ասվում է Իրանի պետական հեռուստատեսության կողմից Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի անունից տարածված հայտարարության մեջ։
«Այս պահին ես Իրանի հարավային հարևաններին ասում եմ. դուք հրաշքի եք ականատես լինում։ Հետևաբար, ճիշտ նայեք, ճիշտ հասկացեք, ճիշտ կողմը բռնեք և կասկածանքով վերաբերվեք սատանայի կեղծ խոստումներին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է Իրանի նախկին գերագույն առաջնորդ, Մոջթաբա Ալի Խամենեիի հոր մահվան 40-րդ օրվան նվիրված հայտարարության մեջ։
Մոջթաբա Խամենեին նաև ընդգծել է, որ Իրանը հանգիստ չի թողնի «հանցագործ զավթիչներին» և կպահանջի փոխհատուցում երկրին պատճառված վնասի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում