Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և Ամերիկայի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ

Իսլամաբադում տեղի են ունեցել Իրանի և Ամերիկայի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ

Իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իսլամաբադում, հաղորդում է Al Hadath-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Անուղղակի բանակցություններ արդեն տեղի են ունեցել, և կհաջորդեն ուղիղ բանակցություններ», – հաղորդել է Սաուդյան Արաբիայի հեռուստաալիքը։

Ըստ հեռուստաալիքի՝ տետատետ հանդիպումները կանցկացվեն երեք վայրերում, բայց ոչ հյուրանոցներում։

Ամերիկյան պատվիրակության կազմում են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Իրանը ներկայացնում են Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում