TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հիքմեթ Հաջիև
Կարդացեք նաև
Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում երկկողմանի կլոր սեղանի ձևաչափով հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ։ Հհանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիևը մտքեր է փոխանակել մասնակիցների հետ և պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։
Կարևորվել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի միջոցով Հայաստանին տարանցիկ ապրանքների մատակարարումը։ Ընդգծվել է, որ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան։
Շեշտադրվել է նաև խաղաղության օրակարգի շուրջ երկկողմ բանակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումների և վստահության ամրապնդման միջոցառումների կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում