Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ
11/04/2026 15:32
Կարդացեք նաև
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ՝ հայտնել են Սպիտակ տնից:
Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Պակիստանի պատվիրակության կազմում՝ ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին և փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուհամադ Իցհակ Դարը:
Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները պետք է սկսվեն տեղական ժամանակով 17:00-ից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում