Իրանը չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային նպատակներից․ Դոնալդ Թրամփ

Իրանը չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային նպատակներից․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝  նշելով․ «Իրանի հետ հանդիպումը տևեց մոտ 20 ժամ։ Բայց մեկ բան կա կարևոր՝ Իրանը չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային նպատակներից։ Համաձայնեցված կետերն ավելի լավն են, քան մեր ռազմական գործողությունները մինչև վերջ շարունակելը, բայց այդ բոլոր կետերը կարևոր չեն՝ համեմատած միջուկային էներգիան այդպիսի անկայուն, դժվար, անկանխատեսելի մարդկանց ձեռքում թողնելու հետ»։

Ի դեպ՝ Թրամփը խոսել է նաև Հորմուզի նեղուցի շրջափակման մասին՝ մեղադրելով Իրանին այն բացելու խոստումը չկատարելու մեջ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն այս պահից սկսում են Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի արգելափակման գործընթացը:

Թրամփի  խոսքով՝ ինքը թույլ չի տա Իրանին «կանխիկացնել շորթման այդ անօրինական գործողությունը»՝ նկատի ունենալով նեղուցով անցնելու համար Թեհրանի կողմից վճարման պահանջը:

ԱՄՆ-ի ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ հրաժարվել իր միջուկային հավակնություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում