Իրանը նախընտրել է մերժել մեր առաջարկները. Ջեյ Դի Վենս

Իրանը նախընտրել է մերժել մեր առաջարկները. Ջեյ Դի Վենս

«Մենք վերադառնում ենք Վաշինգտոն առանց համաձայնության և, կարծում եմ, դա վատ է ավելի շատ հենց Իրանի, քան ԱՄՆ-ի համար»,-ասել է Ջեյ Դի Վենսը։

Վաշինգտոնի առանցքային պայմանը մնում է Թեհրանի հստակ պարտավորությունը՝ հրաժարվել միջուկային զենքի մշակումից և տեխնոլոգիաներից, որոնք թույլ են տալիս արագ ստեղծել այն:

«Մենք պետք է տեսնենք միանշանակ և երկարաժամկետ հանձնառություն միջուկային զենքից հրաժարվելու հարցում։ Առայժմ դա չկա»։

Իրանի ԱԳՆ-ում էլ հայտարարել են, որ կողմերը փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, սակայն 2-3 կարևոր հարցերի վերաբերյալ կարծիքները բաժանվել են, ինչի պատճառով համաձայնություն ձեռք չի բերվել: Բանակցություններն անցել են անվստահության մթնոլորտում, և ոչ ոք չէր սպասում, որ համաձայնությունը ձեռք կբերվի մեկ նստաշրջանում, նշել են իրանական գերատեսչությունում:Թեհրանը հայտարարել է նաև Վաշինգտոնի «չափից դուրս պահանջների» մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում