Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան նշել Է, որ տակավին մեկ ամիս առաջ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առիթով վեճերը Եվրամիությունում ավելի քիչ Էին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Եվրոպեյսկայա պրավդա»-ին:
ԱԳ նախարարի խոսքով՝ Եվրամիությունում այդ կապակցությամբ տարաձայնություններա ավելի ու ավելի հաճախակի են դառնում. մեկ ամիս առաջ Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որտեղ որոշում Է ընդունվել պահպանել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները, դրանք ավելի քիչ Էին:
Ավելի վաղ Եվրամիության երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները համաձայնության են եկել պատժամիջոցների ցուցակի մեջ մտցնել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներին: ՌԴ-ի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ չեն սահմանվել:
Սխետինան նշել Է, որ Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների որոշումն իրեն չի հիասթափեցրել. նրա կարծիքով՝ իրենք տակավին չեն կորցնում Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելու հույսերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: