Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ Թրամփի որոշումը աղետալի հիմարություն է. ԱՄՆ սենատոր

Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ Թրամփի որոշումը աղետալի հիմարություն է. ԱՄՆ սենատոր

Ամերիկացի ազդեցիկ դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին հանդես է եկել նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին ուղղված կոշտ քննադատությամբ՝ կապված Հորմուզի նեղուցի ծովային շրջափակում հաստատելու նրա սպառնալիքների հետ։ Այս մասին հայտնում է «IRNA» գործակալությունը։

Օրենսդիրը նման ծրագրերն անվանել է ճակատագրական սխալ, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Քրիս Մերֆին Սպիտակ տան արտաքին քաղաքական գիծը բնութագրել է որպես կործանարար՝ ընդգծելով, որ Թրամփի վարչակազմը գործում է՝ ելնելով անձնական հավակնություններից, այլ ոչ թե ռազմավարական հաշվարկից։

«Այս որոշումը (շրջափակման մասին) բացարձակ հիմարություն է։ Մեր առջև ակնառու օրինակ է այն բանի, թե ինչպես է սանձարձակ գոռոզությունից ու ամբարտավանությունից ծնված աղետալի սխալն իր հետ բերում ևս մեկ՝ էլ ավելի մասշտաբային աղետ»,- հայտարարել է սենատորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում