Դավիթի վիճակն այս պահին կրիտիկական է. մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց

Դավիթի վիճակն այս պահին կրիտիկական է. մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց

Մի խումբ մայրեր նստացույց են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով:

Նրանցից մեկը՝ Մարիաննա Զարգարյանը, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Դավիթի տարիքի որդի ունի, հաջակցություն Դավիթի է եկել. «Նստացույցի մասին տեղեկացել եմ ֆեյսբուքյան հարթակից։ Ծաղկազարդի օրը պետք է լինեի այդ եկեղեցում, բայց փոխվեցին պլանները, այլ եկեղեցի գնացինք, հետո իմացա, որ նման սադրանք է եղել»։

Ծնողներից մեկն էլ ասել է, որ ակցիան այս պահին նախատեսված է մեկ շաբաթ ժամկետով՝ ժամը 11-ից մինչև 20։00-ն. «Նստացույցը սկսում եմ մենակ և կոչ եմ անում բոլոր մայրերին, ովքեր Դավիթ Մինասյանի կյանքի հանդեպ անտարբեր չեն, միանալ, աջակցել, մի քանի րոպեն էլ բավարար կլինի»։

Նա նշել է՝ Գլխավոր դատախազից պահանջում են անաչառ քննություն, թույլ տալ, որ Դավիթի բուժումը անցկացվի տանը. «Դավիթի վիճակն այս պահին կրիտիկական է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում