Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է 1-ին դատական նիստը

Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է 1-ին դատական նիստը

Վաղը, ապրիլի 14-ին, Դատարանի Արմավիր նստավայրում ժամը 15:00-ին հրավիրված է Արշակ սրբազանի քրեա-քաղաքական գործով դատական նիստ: Այս մասին հայտնում է Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանն ու հիշեցնում.

«Նախորդ անգամ դատավորն ինքնաբացարկ հայտնեց, որի արդյունքում գործը հանձնվեց այլ դատավորի: Նոր դատավորն է Արթուր Ադամյանը: Հիշեցնեմ նաեւ, որ այս քաղաքական հետապնդման հետեւանքով Սրբազանը շուրջ 3 ամիս եղել է բանտարկված»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում