Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու որոշումն ի կատար չի ածվում. դատախազությունը բողոք կներկայացնի․ Aysor.am

Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու որոշումն ի կատար չի ածվում. դատախազությունը բողոք կներկայացնի․ Aysor.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին:

Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:

Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռ ի կատար չի ածվել:

«Վստահ եմ, որ դատախազությունը այդ որոշումը բողոքարկելու է և ամեն ինչ անելու է, որպեսզի չկատարի դատարանի որոշումը»,- նշեց Զոհրաբյանը։

Հարցին՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը կարո՞ղ է հույս ներշնչել, որ արդարադատություն կա՝ Մայր Աթոռի ներկայացուցիչն ասաց, որ արդարադատության հույս միշտ էլ կա:

«Ցավոք, որոշ դատավորներ կուրորեն կայացնում են այնպիսի որոշումներ, որոնք հաճելի են իշխանության քիմքին: Սակայն կան նաև այնպիսի դատավորներ, որոնք ղեկավարվում են օրենքով, սա, իհարկե, մեծացնում է արդարադատության հույսը»,- ընդգծեց Արա Զոհրաբյանը։

Փաստաբան Զոհրաբյանի վստահ լինելը ճիշտ էր. դատախազությունը բողոքարկելու է որոշումը։ Aysor.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ վերաքննիչ բողոք են ներկայացնելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում