AS. Իսպանիայի մեկնարկային կազմը Գերմանիայի դեմ խաղում

AS. Իսպանիայի մեկնարկային կազմը Գերմանիայի դեմ խաղում

Այսօր Իսպանիայի և Գերմանիայի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնելու։ Ինչպես գրում է «AS» պարբերականը, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է թիմի մեկնարկային կազմը այդ խաղի համար։

Աղբյուրը նշում է, որ մարզիչը դեռևս չի ընտրել միայն, թե դարպասապահներից ո՞վ պետք է լինի մեկնարկային կազմում, Իկեր Կասիլյա՞սը, թե՞ Կիկո Կասիլյան:

Խաղի առաջին րոպեներից դաշտում կլինեն հետևյալ ֆուտբոլիստները՝ Սեսար Ասպիլիկուետա, Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խուան Բերնատ, Սերխիո Բուսկետս, Բրունո Սորիանո, Ռաուլ Գարսիա, Իսկո, Նոլիտո, Ալվարո Մորատա։

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի ժամը 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում