Արդյոք հիմա ինչ Դավիթի հետ է արվում նույնը չէ՞, ինչ Բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ․ Լուսինե Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը գրում է․ «Մի ամբողջ պետական ռեսուրս կենտրոնացել է ընդամենը 18-ամյա երիտասարդի վրա, ու արդյոք հիմա ինչ Դավիթի հետ է արվում նույնը չէ, ինչ բաքվի բանտում մեր հայրենակիցների հետ…»։
Նշենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Հիշեցնենք նաև, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ՝ ուսումը կազմակերպելու նպատակով, սակայն ճանապարհին Դավիթի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, որտեղից էլ՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։