Ըստ Թրամփի՝ Իրանի հետ հրադադարը չի երկարացվի

Ըստ Թրամփի՝ Իրանի հետ հրադադարը չի երկարացվի

ABC հեռուստաալիքի լրագրող Ջոնաթան Կարլը հայտնել է, որ ըստ Դոնալդ Թրամփի՝  Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի։

Ըստ Կարլի ամերիկացի առաջնորդի հետ զրույցի ժամանակ վերջինս իրեն ասել է, որ չի քննարկում Իսլամական Հանրապետության հետ հրադադարի երկարաձգման հարցը և «չի կարծում, որ դա անհրաժեշտ կլինի»։

«Կարծում եմ՝ դուք կտեսնեք երկու զարմանահրաշ օր։ Ես իսկապես հավատում եմ դրան»,-իր X էջում Թրամփին մեջբերել է լրագրողը ։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին։

Հարցին, թե արդյոք հակամարտությունը կավարտվի համաձայնագրով, Թրամփը պատասխանել է, որ այն «այսպես թե այնպես կավարտվի»։ «Կարծում եմ՝ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերականգնել երկիրը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում