Պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է ավելի քան 51 միլիարդ դոլար․ Iran War Cost Tracker
15/04/2026 10:52
Կարդացեք նաև
Ըստ Iran War Cost Tracker-ի տվյալների՝ Իրանում ռազմական գործողությունը ԱՄՆ-ին արժեցել է ավելի քան 51.2 միլիարդ դոլար գրեթե 46 օրվա մարտական գործողությունների ընթացքում։
Այս տվյալները հիմնված են Կոնգրեսի համար Պենտագոնի՝ մարտի 10-ի ճեպազրույցի վրա։ Նշվում է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների առաջին 6 օրերին ծախսել է 11.3 միլիարդ դոլար և պլանավորում է հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օրը ծախսել լրացուցիչ 1 միլիարդ դոլար։
Ըստ Iran War Cost Tracker-ի՝ Իրանում պատերազմի վրա ԱՄՆ-ն վայրկյանում ծախսում է 11․574 դոլար, իսկ մեկ ժամում՝ գրեթե 42 հազար դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում