Լիբանանը և Իսրայելը պայմանավորվել են շարունակել բանակցությունները

Լիբանանը և Իսրայելը պայմանավորվել են շարունակել բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին հյուրընկալել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ դրական քննարկումներ են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը

«Այս հանդիպումը նշանավորվում էր նրանով, որ Իսրայելի և Լիբանանի կառավարությունների միջև 1993 թվականից ի վեր առաջին բարձր մակարդակի շփումն էր։ Մասնակիցներն արդյունավետ քննարկումներ ունեցան Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններ սկսելու քայլերի վերաբերյալ», – նշված է հաղորդագրության մեջ։

Միացյալ Նահանգները հույս է հայտնել, որ բանակցությունները կարող են գերազանցել 2024 թվականի համաձայնագրի շրջանակը և հանգեցնել համապարփակ խաղաղության համաձայնագրի:«Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանվելու «Հեզբոլլահ»-ի շարունակական հարձակումներից», – նշված է հաղորդագրության մեջ:

Reuters-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում ավելի քան երկու ժամ տևած հանդիպումից հետո ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը լրագրողների հետ զրույցում նշել է՝ Լիբանանի կառավարությունը բանակցությունների ընթացքում հստակեցրել է, որ այլևս չի «օկուպացվի» Իրանին աջակցող լիբանանյան «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինների կողմից։ Նա հրաժարվել է նշել, թե արդյոք Իսրայելը կդադարեցնի Լիբանանի վրա իր հարձակումները։

«Ինձ հույս է տալիս այն փաստը, որ Լիբանանի կառավարությունը շատ հստակ հայտարարեց, որ այլևս չի լինի «Հեզբոլլահ»-ի կողմից օկուպացված…. Սա հնարավորություն է։ Առաջին անգամ է, որ մեր երկու երկրները նստած են միասին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում», – նշել է Լեյթերը՝ հավելելով, որ առաջիկա շաբաթներին կարող են լինել հետագա բանակցություններ։

ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Մուավադը նախնական հանդիպումը որակել է «կառուցողական»։

Reuters-ին տրված մեկնաբանության մեջ նա ասել է, որ հանդիպման ժամանակ կոչ է արել հրադադարի և տեղահանված անձանց՝ իրենց տները վերադարձի հնարավորության, ինչպես նաև հորդորել է միջոցներ ձեռնարկել Լիբանանում հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամը մեղմելու համար։

2024 թվականին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև պատերազմից ի վեր Լիբանանը ձգտում է խաղաղ ճանապարհով զինաթափել շարժմանը։

Նշենք, որ Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 14-ը ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2124-ի, իսկ վիրավորներինը՝ 6921-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում