Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ, ՌԴ Պետդումայի պատգամավոր և Անվտանգության հանձնաժողովի անդամ Գենադի Զյուգանովը մոտ ժամանակում կայցելի Բաքու:
Ադրբեջանական publika.az-ը, հայտնել է Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռաուֆ Գուրբանովը` նշելով, որ Զյուգանովին ինքն է հրավիրել Բաքու:
Գուրբանովի խոսքով` Զյուգանովն ընդունել է հրավերը:
ՌԴ կոմկուսի առաջնորդ Զյուգանովը հայտնի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր ադրբեջանամետ կեցվածքով: