Իսրայելը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Բենիամին Նեթանյահու
16/04/2026 09:38
Կարդացեք նաև
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Իրանի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ միաժամանակ շարունակելով «Հեզբոլլահի» դեմ գործողությունը և բանակցությունները Լիբանանի հետ։
«Մեր և Միացյալ Նահանգների նպատակները համընկնում են. մենք ցանկանում ենք տեսնել հարստացված ուրանի դուրսբերումը Իրանից և նրա ներքին հարստացման հնարավորությունների վերացումը։
Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք տեսնել նեղուցների բացումը»,-ասել է Նեթանյահուն։
Նա նշել է բանակցությունների երկու հիմնական նպատակ՝ «Հեզբոլլահին» սահմանից հետ մղելը և կայուն խաղաղության հասնելը՝ «խաղաղություն ուժի միջոցով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում