Նոյեմբերի 20-ից 24-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում կկայանա Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը։
Հայաստանը առաջնությանը կմասնակցի 11 մարզիկներով, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Ընտրանու կազմում ընդգրկված են աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը և Վաչիկ Վարդանյանը, համաշխարհային ունիվերսիադայի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Մխիթար Մխիթարյանը, Էդիկ Պետրոսյանը, նաև՝ Մարտին Միրզոյանը, Արեն Անտոնյանը, Արթուր Հակոբյանը, աղջիկներից՝ Ռոզա Խաչատրյանը և Սոսե Բալասանյանը:
Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 21-ից 23-ը «Նակադայ» մարզապալատում: