Իսրայել-Լիբանան բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս․ թեմային արձագանքել են նաև Թրամփն ու Ղալիբաֆը
Կարդացեք նաև
Իսրայելի անվտանգության կաբինետի չորսժամյա նիստը, որը գլխավորում էր Բենիամին Նեթանյահուն, ավարտվել է Լիբանանում առանց հրադադարի, հաղորդում է Ynet-ը՝ հղում անելով աղբյուրին: «Այս փուլում մենք որևէ առաջընթաց չենք գրանցել հրադադարի ուղղությամբ», – ասել է աղբյուրը:
Նշենք, որ նիստը գումարվել է ապրիլի 15-ի երեկոյան: Անվտանգության կաբինետի կազմում են կառավարության անվտանգության բլոկի հիմնական նախարարները: Ավելի վաղ Վաշինգտոնում տեղի է ունեցել լիբանանա-իսրայելական բանակցությունների նախնական փուլ, որից հետո ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լայթերը գովաբանել է բանակցությունների մթնոլորտը և հայտարարել երկու կողմերի միասնության մասին «Հեզբոլլահ»-ին զինաթափելու անհրաժեշտության հարցում:
Այնուամենայնիվ, կողմերը դեռևս որևէ կոնկրետ համաձայնության չեն եկել հրադադարի վերաբերյալ:
Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում նշել է․ «Մենք փորձում ենք մի փոքր «շնչառական տարածք» ստեղծել Իսրայելի և Լիբանանի միջև։ Երկու առաջնորդների զրույցից անցել է երկար ժամանակ՝ մոտ 34 տարի», – գրել է նա։
Այս առիթով Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը գրել է․ «Լիբանանում համապարփակ հրադադարի ամրապնդումը կլինի հզոր «Հեզբոլլահ»-ի դիմադրության և անսասան պայքարի, ինչպես նաև «Դիմադրության առանցքի» միասնության արդյունքը։
Միացյալ Նահանգները պետք է պահպանի համաձայնագիրը։ Դիմադրությունն ու Իրանը մեկ հոգի են՝ թե՛ պատերազմում, թե՛ հրադադարի ժամանակ։
Ամերիկան պետք է հրաժարվի «Նախ Իսրայելը» սխալից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում