16.1 C
Yerevan

Շարմազանովն անվստահության մթնոլորտի համար պատասխանատու է համարում և’ իշխանությանը, և’ ընդդիմությանը

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ տեսակետների հետ, թե Հայաստանում իշխանությունների նկատմամբ ամբողջական անվստահության մթնոլորտ կա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ եթե նույնիսկ երկրում ընդհանրապես անվստահության մթնոլորտ կա, դրա համար հավասարապես պատասխանատու են և’ իշխանությունները, և’ ընդդիմությունը: «Սա կարող եք ընդունել որպես քաղաքական պնդում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց Շարմազանովը:

Հարցին, թե իշխանություններին ի՞նչն է խանգարում, որպեսզի գնան ընտրական օրենսգրքում բարեփոխումների ճանապարհով, ինչի մասին անընդհատ պնդում են ընդդիմադիրները, Շարմազանովն ընդգծեց, որ իշխանություններին այդ հարցում ոչինչ չի խանգարում: «Իշխանությունն ավելի լայն բարեխումների օրակարգ ունի՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Մենք երբեք չեք ասել, որ չենք գնալու ընտրական օրենսգիրքը բարեփոխուլու ճանապարհով, այլ ասում ենք, որ եթե երկրում կա համակարգային փոփոխությունների խնդիր, ապա մինչև «բ» կետին հասնելը, պետք է անցնենք «ա» կետը»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա զարմանք հայտնեց, որ ոչ իշխանական ուժերը ընտրական օրենսգրքում բարեփոխումների անհրաժեշտություն տեսնում են, սակայն ավելի լուրջ՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չեն տեսնում: «Իրենք չէի՞ն ասում, որ հիմա սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ, հարկավոր է իրականացնել տնտեսական բարեփոխումներ: Այսինքն՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումը տնտեսության հետ կապ ունի, սահմանադրական բարեփոխումը չունի՞: Թող իրենք կողմնորոշվեն: Մեր խնդիրը մեկն է. մենք ցանկանում ենք իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, իրականացնել համակարգային փոփոխություններ. չենք ասում, որ սահմանադրական բարեփոխումներից հետո մենք չենք գնա տնտեսական բարեփոխումների: Մենք ասում ենք, որ սահմանադրական բարեփոխումներից հետո չի բացառվում, որ մենք գնանք նաև ընտրական օրենսգրքի բարեփոխմանը»,- շեշտեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել առկա քաղաքական փակուղին, Շարմազանովը պատասխանեց, որ իշխանությունները լավատես են այդ հարցում: «Ես կարծում եմ, որ մենք պետք է մշտապես երկխոսության միջոցով բարեփոխումներ իրականացնելու քայլեր ձեռնարկենք: Եվ դրա վառ օրինակը երեկվա քննարկումն էր սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության վերաբերյալ և այսօրվա միաձայն քվեարկությունը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Միևնույն ժամանակ նա հավելեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք իշխանությունների հետ կխոսեն վերջնագրերի և նախապայմանների լեզվով, կվերածվեն մարգինալների, իսկ մարգինալների ճակատագիրը բոլորի համար պարզ է. նրանք աստիճանաբար դուրս են մղվում քաղաքական դաշտից: Շարմազանովն ընդգծեց, որ իրենց համար ընդունելի են այն քաղաքական գործիչները, ովքեր, չնայած տարակարծություններին, իշխանությունների հետ երկխոսության են նստում՝ հաճախ նաև շատ խիստ քննադատելով, սակայն, ամեն դեպքում փորձում են շփման եզրեր գտնել:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...