Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքում բախումներ են տեղի ունեցել․ ձերբակալվել է 17 մարդ

Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքում բախումներ են տեղի ունեցել․ ձերբակալվել է 17 մարդ

Թբիլիսյան խճուղում լարված իրավիճակ է. քաշքշուկ է տեղի ունեցել Սամվել Կարապետյանի օգտին ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև։

Նշենք, որ բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ակցիայի վայրից։

Այդ նույն պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդել է, վերջում նաև խնդրել է դատավոր Վահե Դոլմազյանին` վերացնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, որն այս պահին տնային կալանքն է:

Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել, ArmeniaSputnik–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում