Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ․ Հիքմեթ Հաջիև

Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ․ Հիքմեթ Հաջիև

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները:

Այս մասին հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ, այդ թվում՝ Բաքվիի և Երևանի միջև երկկողմ առևտրային կապերի զարգացման համար։

«Այս համատեքստում արդեն սկսվել են նաև երկկողմ առևտրային հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնականաբար, դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանք կապված են Հայաստանի Սահմանադրության հետ։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում