Աղետ է ոչ միայն սրանց պաշտոնավարումը, այլև սրանց քաղաքական գոյությունն ինքնին․ Արմեն Աշոտյան
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «ՔՊ-ականների նման մարդակերպ արտաթորանքների երևույթը ֆենոմեն է մարդկության պատմության մեջ։
Այո, համաշխարհային ընթացքը տեսել է բազմաթիվ անբարո, անմարդկային ստահակների։ Սակայն այսօրվա Հայաստանում դրանց նմանատիպ խտությունը, հիրավի, աննախադեպ է։
Սեփական ժողովրդի արյունը (և ոչ միայն) անխնա ծծող, ազգին հյուծող, պետության վրա մակաբուծող նման քանակի չարիքների առկայությունի աղետ է։
Այո, աղետ է ոչ միայն սրանց պաշտոնավարումը, այլև սրանց քաղաքական գոյությունն ինքնին։
Մեզ և մեր նման հարյուր հազարավոր հայերին «շուն» անվանողները իրենց էությամբ բորենիներ են՝ դիակակեր, գարշահոտ և վախկոտ անասուններ, որոնց թվում է, թե Հայաստանն այլևս դիակ է։
Նրանց «դուխը» մեր անշարժության մեջ է։
Գուցե շարժվե՞նք, հայեր ջան, որ ամեն չորքոտանու մտքով չանցնի, թե կարող է գզել մեր՝ մեռուկացածի տպավորություն թողնող ինքնասիրությունը»: