Այսօր Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է․ Տեր Վրթանես

Այսօր Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի  եպիսկոպոսական ձեռնադրության  16-րդ տարեդարձն է․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․ «Այսօր Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի  եպիսկոպոսական ձեռնադրության  16-րդ տարեդարձն է։

Այս նշանակալի առիթով գոհաբանական զգացումներով ենք անդրադառնում Սրբազան Հոր բազմամյա և նվիրյալ հովվական ծառայությանը, որը առանձնանում է հոգևոր առաջնորդության բարձր գիտակցությամբ, եկեղեցաշինական եռանդով և հավատացյալ ժողովրդի նկատմամբ հայրական հոգատարությամբ։ Նրա առաջնորդության տարիներին թեմական կյանքը նշանավորվել է ոչ միայն եկեղեցիների կառուցմամբ ու նորոգմամբ, այլ առավելապես՝ կենդանի եկեղեցական համայնքների ձևավորմամբ, որտեղ հավատը դրսևորվում է առօրյա կյանքում, կրթության, դաստիարակության և հոգևոր մշակույթի զարգացման միջոցով։

Սրբազան Հոր ծառայությունը վկայում է այն մասին, որ Եկեղեցին իր ամբողջական առաքելությամբ ներկայանում է այնտեղ, որտեղ հովիվը կարողանում է համախմբել ժողովրդին՝ սերմանելով սեր, միաբանություն և հավատարմություն առ Աստված։ Նրա գործունեության կարևոր պտուղներից են երիտասարդների ներգրավվածությունը եկեղեցական կյանքում, հոգևոր կրթության խթանումը և եկեղեցու առաքելության ամրապնդումը համայնքային միջավայրում։

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր ամենակալ աջով պահպանի և առաջնորդի Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին՝ պարգևելով առողջություն, զորություն և անդադար բեղմնավոր ծառայություն՝ ի բարօրություն հավատացյալ ժողովրդի և ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Աստված օգնական, Սրբազան Հայր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում