Հույս ունենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության․ Ջեյհուն Բայրամով
Կարդացեք նաև
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության։
Նրա խոսքով, Ադրբեջանը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում առաջացած լարվածությամբ, և պաշտոնական Բաքուն առաջին օրվանից ջանքեր է գործադրում ռազմական բախումները դադարեցնելու համար. «Այս իրավիճակը մեզ համար լուրջ մտահոգություն է եղել: Սկզբից մենք ձգտել ենք ապահովել, որ ռազմական բախումները հնարավորինս արագ դադարեցվեն և բացվեն քաղաքական ու դիվանագիտական ուղիներ»:
Բայրամովը նշել է, որ առաջընթաց է գրանցվել տարածաշրջանի մի շարք երկրների պատասխանատու մոտեցման շնորհիվ, մասնավորապես ընդգծելով Թուրքիայի և Պակիստանի դերը. «Ես կցանկանայի հատկապես նշել եղբայրական Թուրքիայի և Պակիստանի Իսլամական Հանրապետության դերը: Նրանց հաջողվել է կազմակերպել բանակցություններ, որոնք հարթեցին հրադադարի ճանապարհը: Մենք մեծ հույս ունենք, որ հրադադարը կվերածվի մշտական խաղաղության»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում