23.1 C
Yerevan

2014 թ.-ի երրորդ եռամսյակում սիրիահայերին արտերկրում տրամադրվել է 389 ՀՀ անձնագիր

Նմանատիպ

Կանադայում մոլեգնում են անտառային հրդեհները

Կանադայում բռնկված անտառային հրդեհների պատճառով ձևավորված ծխի ամպը այս...

Անձրևներ և ամպրոպ․ Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հունիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը, 12-ի կեսօրից...

Ուկրաինական անօդաչուն ընկել է Վորոնեժում բնակելի տան վրա

Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքը ընկել է բնակելի տան...

Ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում և Լիբանանում ՀՀ դեսպանություններում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 388 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, Սիրիայում տրամադրվել է 269, Լիբանանում` 119 գործ անձնագիր ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար:

Չգանձված պետական տուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 22 մլն դրամից ավելի գումար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում:

«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: Իրավիճակն այդպիսին է համարվում Սիրիայի Արաբական Հանրապետությունում 2011թ. մարտից և Իրաքում` 2014թ. սեպտեմբերից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

spot_imgspot_img