Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով, դրանք խախտվում են նաև լռությամբ. Անուշ Պողոսյան

Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով, դրանք խախտվում են նաև լռությամբ. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Ահա ինչ է նշանակում «պաշտպանված իրավունքներ»՝ Հայաստանի իրականությունու։

2026 թվականի հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝ Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Նշել եմ հստակ՝ այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաև բուժօգնության որակը և հանրային առողջությունը։

Առաջարկել եմ հանդիպում՝ խնդիրը ներկայացնելու, փաստերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։

Հանդիպումը կազմակերպվեց։ Լսեցին։

Զարմացան, որ օրենքն արդեն ուժի մեջ է։

Խնդրեցին՝ ներկայացնել ամեն ինչ գրավոր, առավել մանրամասն։

30․01․2026-ին ուղարկեցի ամբողջական նամակը՝ ռիսկերով, փաստերով, հիմնավորումներով։

Պատասխան ստացվեց միայն 05․03․2026-ին՝ մի քանի անգամ հիշեցնելուց հետո։

Պատասխանը՝ «գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար»։

Այսօր 20․04․2026-ն է։

Եվ… լռություն։

Ոչ դիրքորոշում,

ոչ գնահատական,

ոչ պաշտպանություն։

Եզրակացություն.

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը Հայաստանում հաճախ նշանակում է՝ քո խնդիրը ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք, և հետո սպասել անորոշ ժամանակով։

Հ․Գ․ Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով։

Դրանք խախտվում են նաև լռությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում