Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում հարցականի տակ է․ Tasnim
20/04/2026 20:44
Կարդացեք նաև
Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ և կախված է Թեհրանի կողմից իր պայմանների կատարումից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը բանակցությունների ամենալուրջ խոչընդոտն է, որը Իրանը բարձրաձայնել է պակիստանցի միջնորդին։
«Tasnim»-ը նաև մատնանշում է ԱՄՆ-ի չափազանցված պահանջները՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է ավելի իրատեսական մոտեցում։
«Մինչև հիմնական խոչընդոտները չվերացվեն, ընդունելի գործարքի հասնելու հստակ հեռանկար չկա, և Իրանը որևէ հիմք չունի ամերիկյան թատերաբեմին մասնակցելու համար»,- գրել է գործակալությունը՝ նշելով․ «Բանակցություններին չմասնակցելու Իրանի որոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում