21.1 C
Yerevan

Կառավարության օժանդակությամբ կառուցվող ջերմոցային տնտեսությունում կստեղծվի 170 աշխաատեղ

Նմանատիպ

Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․ Պետքարտուղարություն

Չնայած պատժամիջոցներին, դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների...

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում...

Հայաստանի կառավարության աջակցությամբ մասնավոր ընկերությունը Կոտայքի մարզում նախատեսում է կառուցել 16 հա ջերմոցային տնտեսություն` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Այդ նապատակով գործադիրը երեք տարով կհետաձգի «Պրոգրես Ագրո» ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի գումարների վճարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներդնել 7.8 մլրդ դրամ, որից մոտ 5.8 մլրդը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը: Ակնկալվում է ներդնել եվրոպական երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.59 մլրդ դրամի արտադրանք (2015թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 170 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2015թ.– 135, 2016թ.- 140 և 2017թ.-145 հազ. դրամ:

«Ջերմոցային տնտեսության կառուցումը և շահագործումը կհանդիսանա ևս մեկ քայլ ՀՀ գյուղմթերքների նկատմամբ ձևավորված պահանջարկի և առաջարկի կշիռների փոփոխության գործում, օգտագործելով ընկերության ունեցած ռեսուրսները, կգրանցվի գյուղատնտեսության ճյուղում լուրջ առաջընթաց»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

spot_imgspot_img