Նիկոլի նախընտրական խնջույքը վերածելու ենք Նիկոլի մասին և նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի. Արմեն Աշոտյան
Կարդացեք նաև
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ մայիսի 4-ին և 5-ին՝ Եվրոպական քաղաքական համաժողովի օրերին, ակցիաներ կանենք, որոնք նվիրված կլինեն Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին և Արցախի խնդիրներին, այս մասին
Աշոտյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն Հայաստանում անցկացվելիք գագաթնաժողովի համար նոր խորհրդանիշը է առաջարկում, որի համար որպես հիմք վերցվել է Եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթաժողովի խորհրդանիշը, որի շրջանակները պատկերել են ձեռնաշղթաների տեսքով։
ՀՀԿ փոխնախագահը հայտարարել է, որ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ դրան տվել են ավելի ազնիվ տեսք։ «Հայաստանում պարզապես երկու շրջանակներ չեն, Հայաստանում այդ կլորակները կանդալներ են Հայաստանում, իսկ իրենք գալիս են ոչ ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են երկդիմիություն քարոզելու։ Մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է, սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն»,-ասել է նա։
Աշոտյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի Եվրոպական հանրույթի այստեղ գտնվելու փաստը բարձրաձայնելու համար երկու բլոկ խնդիրներ։ «Այդ խնդիրներից առաջինը Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակն է, այն է՝ ժողովրդավարության բացակայությունը, և Արցախ՝ իրենից բխող խնդիրներով, արցախահայության վերադարձի իրավունքը, արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլ, որն իր մեջ ներառում է միջազգային գործող մեխանիզմներով և հնարավորություններով այդ էթնիկ զտման, ցեղասպանական գործողության հետ կապված դիվանագիտական և քաղաքական ջանքեր, նյութագույքային իրավունքներ, շատ կարևոր հոգևոր մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության իրավունքներ, և իհարկե հայ ռազմագերիների հարցը Բաքվում, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը»։
Աշոտյանն ընդգծել է, որ առաջարկում են իրականացնել քաղաքացիական ակցիաներ, միաժամանակ, Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցությունների, որոնք անդամակցում են եվրոպական տարբեր ընտանիքներին, առաջարկում են ստորագրել մի նամակի նախագծի ներքո։ «Գաղափարը հետևյալն է՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից Հայաստանի ներսում, կուսակցությունների ներկայացուցիչներս, որոնք անդամակցում են այս կամ այն եվրոպական քաղաքական ընտանիքին, պետք է միասնական բողոքի, դժգոհության ձայն բարձրացնենք։ Մենք առաջարկելու ենք այդ նամակի տակ միացյալ ստորագրահավաք անել»,-նշել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ ՀՀԿ-ն և «Ժառանգությունը» ԵԺԿ անդամներ են,ՀՅԴ-ն՝ Սոցիալ-դեմոկրատական ընտանիքի անդամ է, «Բարգավաճ Հայաստանը»՝ կոնսերվատորների և բարեփոխիչների եվրոպական ընտանիքի անդամ է, ՀԱԿ-ը և «Լուսավոր Հայաստանը»՝ Լիբերալ-դեմոկրատական եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ են, «Հայաքվեն» աշխատում է Եվրոպական պատրիոտների հետ։ «Պետք է նաև բանակցենք Արցախի կուսակցություններից մեկի՝ նախկինում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցության հետ, որը ժամանակին անդամ էր Եվրոպական ազատական ալյանսին։ Եթե մենք կարողանանք հայկական բոլոր քաղաքական եվրանդամություն ունեցող կուսակցություններով գալ ընդհանուր հայտարարի և միասնական ուղերձ հղել եվրոպական քաղաքական գրեթե բոլոր առնվազն հիմնական ընտանիքներին՝ կարծում ենք սա նույնպես կարևոր գործ կլինի»։
Նա նշել է, որ ամսի 4-ին է բուն գագաթաժողովը, այդ օրը կլինեն տարաբնույթ ակցիաներ։ «Ամսի 5-ին Եվրոմիություն-Հայաստան գագաթաժողով է նախատեսված, այդտեղ նույնպես կլինեն մեր կողմից բողոքի և դժգոհության ակցիաներ։ Մեր ուղերձը հետևյալն է, մենք այս առաջարկությամբ սկսել ենք բանակցել, կոնսուլտացիաներ անել ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժերի հետ։ Առնվազն խոսակցությունների մակարդակում մեր ընդդիմադիր գործընկերները, ում հետ ես արդեն հասցրել եմ հանդիպել՝ կիսում են այն մոտեցումները, որ սա հնարավորություն է Նիկոլի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի մասին և նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի Նիկոլի կազմակերպած նախընտրական խնջույքը վերածել Նիկոլի մասին և նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի», -ընդգծել է Աշոտյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում