Թրամփի համոզմամբ՝ ԱՄՆ-ն մեծ գործարք կկնքի Իրանի հետ
21/04/2026 19:53
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները, վերջնարդյունքում մեծ գործարք կկնքի Իրանի հետ, որով կավարտվի շաբաթներ տևած պատերազմը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով, որ այնուամենայնիվ, չի սպասում չորեքշաբթի օրը լրացող հրադադարի երկարաձգմանը։
Թրամփի պնդմամբ՝ Իրանն այլընտրանք չունի, քանի որ ԱՄՆ-ն վերացրել է նրա նավատորմը, ռազմաօդային ուժերը, ինչպես նաև առաջնորդներին, ինչը, Միացյալ Նահանգների նախագահի բնութագրմամբ, դժվարացնում է իրավիճակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում