Ցեղասպանությունն, այո՛, վերապրեց մեր ժողովուրդը, բայց նաև վերականգնվեց ու պետականություն ունեցավ․ Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
Իշխան Սաղաթելյանը, Հանրապետության հրապարակում մեկնարկած հավաքի ժամանակ, ինչին հաջորդել է ՀՅԴ-ի նախաձեռնությամբ իրականացվող ջահերով ամենամյա երթը, նշել է, որ Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում՝ մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասել է նաև, որ Հայոց Ցեղասպանությունը 1000-ամյա մեր պատմության մեջ ընդդեմ հայերի իրականացրած ամենազազրելի և ամենասարսափելի հարձակումն-հանցագործությունն էր։ «Դա, այո, վերապրեց մեր ժողովուրդը, բայց կարողացավ նաև ուժ գտնել, վերականգնվել և պետականություն ունենալ։ Մենք այս պայքարը մղում ենք բոլոր հայերի համար, անկախ քաղաքական նախասիրություններից, անկախ մեր նկատմամբ իրենց վերաբերմունքից, որովհետև գիտենք, որ ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն»,- ընդգծել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում