Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարը ներկա է գտնվել Սպիտակ տանը Հայ որբերի գորգի ցուցադրության բացմանը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարը ներկա է գտնվել Սպիտակ տանը Հայ որբերի գորգի ցուցադրության բացմանը

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ներկայավրել է իր տպավորություններն Սպիտակ տանը «Հայ որբերի գորգի» ցուցադրության վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 18-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակորելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

«Սպիտակ տանը ցուցադրված հայ որբերի գորգն ամերիկյան մարդկանց հոգու հարստության վառ ապացույցն է, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկեց Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր ականատեսների՝ ներառյալ հայ որբերի, ովքեր մանրակրկիտ պատրաստել էին այս զարմանահրաշ, ամերիկյան և հայ պատմության նմուշը: Ցավոք, ցուցադրության նկարագրության մեջ օգտագործված է խուսափողական ու թույլ լեզու, որը զրկում է այդ խորապես կարևոր աշխատանքը արվեստի իր բարոյական և պատմական իմաստից: Այն նաև զրկում է հեռուստադիտողներին հնարավորությունից իմանալու Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը նաև հետագայում դաժանությունները կանխելու դաս է», – ասել է Արամ Համբարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարը միացել էր կոնգրեսականներ Ադամ Շիֆին, Դեյվիդ Վալադաոնին, Ջուդի Չունին, Դեյվիդ Սիսիլինին, Քեթրին Քլարքին, Ջիմ Կոստային, Ջեյմս ՄքԳովերնին և Ջոն Սարբանեսին, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական համագումարի և Հայկական գորգագործական միության ներկայացուցիչների մասնակցությամբ անկացված մամուլի ասուլիսին՝ նվիրված Սպիտակ տանը «Հայ որբերի գորգի» ցուցադրության բացմանը:

Հայ որբերի գորգն ավելի քան քսան տարի պահված է եղել Սպիտակ տան նկուղում: Գորգի ցուցադրությունը մի քանի անգամ հետաձգվել է, ինչն առաջացրել է հայ համայնքի եւ մի շարք կոնգրեսականների վրդովմունքը: Հայ որբերի գորգի ցուցադրման թեման հատկապես վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային ու տեղական լրատվամիջոցների էջերում, քաղաքական գործիչների օրակարգում: Պատճառը նրա կապն է Հայոց ցեղասպանության հետ, գորգի խիստ խորհրդանշական բնույթը: Այն ընկալվում է որպես հայերի հայրենազրկման ու կոտորածների, որբ մնացած երեխաների ճակատագրի արտացոլում: Վաշինգտոնում խուսափում են գորգը հանրությանը ներկայացնելուց` փորձելով չնեղացնել թուրքերին: Թուրքիայում չեն ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մարմնավորող այս մասունքը հանրայնացվի եւ ամեն կերպ փորձում ենկանխել գորգի ցուցադրման ցանկացած փորձ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում