Փիթ Հեգսեթը կոչ է արել Եվրոպային միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցը բացելու համար

Փիթ Հեգսեթը կոչ է արել Եվրոպային միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցը բացելու համար

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է․ «Մենք կցանկանայինք, որ Եվրոպան իր ներդրումն ունենա»։

Նա ընդգծել է անվտանգության հարցերում Եվրոպայի ավելի ակտիվ դերակատարման կարևորությունը։

Հեգսեթը նշել է, որ դա պայմանավորված է նրանով, որ իրավիճակը, մասնավորապես Հորմուզի նեղուցի շուրջ, իրենց համար ավելի մեծ նշանակություն ունի. «Մենք հույսը չենք դնում Եվրոպայի վրա, բայց նրանք Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունեն, քան մենք, և գուցե նրանք պետք է ավելի քիչ խոսեն, ավելի քիչ շքեղ համաժողովներ անցկացնեն Եվրոպայում և սկսեն գործնական քայլեր ձեռնարկել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում