Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ

Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը։ Այլևս երբեք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի էջում նշել է Կիպրոսի ԱԳ նախարարությունը։

Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ հիշատակում են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում