Երկու օր առաջ հայ ազգն էր Հանրապետության հրապարակում, այսօր՝ «հպարտ քաղաքացին»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Երկու օր առաջ հայ ազգն էր Հանրապետության հրապարակում, այսօր՝ «հպարտ քաղաքացին»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Երկու օր առաջ հայ ազգն էր Հանրապետության հրապարակում, այսօր՝ «հպարտ քաղաքացին»։

Իսկ հունիսի 7-ին ժողովուրդը գնալու է ընտրության։ Կարո՞ղ է արդյոք ազգը հաղթել «հպարտ քաղաքացուն»։ Միանշանակ՝ այո։ Կհաղթի՞։ Չգիտեմ։

Համենայն դեպս, այսօրվա սոցիոլոգիան՝ այդ թվում Հանրապետության հրապարակի «սոցիոլոգիան», այդքան էլ հուսադրող չի։ Բայց, որքան ես եմ հասկանում, մեր ժամանակներում սոցիոլոգիան շան տեղ դնող չկա…

Մինչդեռ ամեն ինչ կարող էր ուրիշ՝ շատ ավելի լավ ընթացք ունենալ։ Հնարավոր է՝ դեռ կարող է։ Բայց արդեն չգիտեմ։ Իսկապես չգիտեմ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում