Կրակոցներ Վաշինգտոնում. նոր մահափորձ Դոնալդ Թրամփի դեմ
Կարդացեք նաև
Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի ընթացքում կրակոցներ են հնչել Hilton Washington DC հյուրանոցում, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը։ Դեպքի պահին դահլիճում գտնվել են ԱՄՆ նախագահը, նրա կինը, կառավարության անդամներ և լրագրողներ։
Ականատեսների փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են սրահի մուտքի հատվածում, ինչից հետո Գաղտնի ծառայությունը շտապ սկսել է բարձրաստիճան պաշտոնյաների տարհանումը։ Տարհանման ընթացքում նախագահը սայթաքել և ընկել է, սակայն չի տուժել։
Նախնական տվյալներով՝ կրակողը կրակ է բացել նաև միջանցքում, որտեղ տեղադրված էին մետաղորսիչներ և հերթապահում էր անվտանգությունը։ Իրավապահները պատասխան կրակ են բացել, ինչի հետևանքով կասկածյալը, ենթադրաբար, վիրավորվել է։
Հետաքննության արդյունքում պարզվել է կրակողի ինքնությունը․ նա Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Քոուլ Թոմաս Ալենն է, ով նախկինում աշխատել է NASA-ում, իսկ վերջին տարիներին զբաղվել է ուսուցչությամբ։ Տեղեկությունների համաձայն՝ նա իր մոտ ունեցել է մի քանի տեսակի զենք։

Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է Գաղտնի ծառայության մեկ աշխատակից։ Միևնույն ժամանակ, նախագահի վարչակազմի ներկայացուցիչներից ոչ ոք չի տուժել։
Դեպքից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տեսնում միջադեպի կապը Իրանի հետ լարվածության հետ։ Նա նաև կասկածյալին բնութագրել է որպես «շատ հիվանդ մարդ» և քննադատել միջոցառման վայրի անվտանգության մակարդակը։
Իրավապահ մարմինները շարունակում են դեպքի հանգամանքների քննությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում