Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա․ նոր առաջարկ՝ ԱՄՆ-ին
27/04/2026 08:52
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այցից մի քանի ժամ առաջ Իրանը Միացյալ Նահանգներին է փոխանցել կարգավորման նոր առաջարկ։
Նախատեսվում է առաջին փուլում կենտրոնանալ պատերազմի լիակատար դադարեցման և Իրանում ու Լիբանանում դրա վերսկսումը կանխելու երաշխիքների ստեղծման վրա:
Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում, երկրորդ փուլով կքննարկվեն Հորմուզի նեղուցի կառավարման և վերահսկողության հարցերը:
Երրորդ փուլով Իրանը պատրաստ է քննարկել իր միջուկային ծրագիրը, սակայն դա տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել նախորդ երկու փուլերի շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում