Ի՞նչ կլինի, եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը փլուզվի․ Foreign Policy

Ի՞նչ կլինի, եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը փլուզվի․ Foreign Policy

Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy վերլուծական հանդեսը ԱՄՆ-Իրան պատերազմի հետ կապված հրապարակում է ներկայացրել, որում նշված է․ «Չնայած Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի երկարաձգմանը, իրավիճակը շարունակում է մնալ  չափազանց լարված։ Եթե բախումները վերսկսվեն, Իրանը, հավանաբար, կգնա Հորմուզի նեղուցի լիակատար արգելափակման։

Այս դեպքում նավթի գինը կարող է հեշտությամբ գերազանցել 150-200 դոլարը մեկ բարելի համար, ինչը կհանգեցնի համաշխարհային կործանարար գնաճի և ֆինանսական շուկաների փլուզման՝ մասնավորապես Նյու Յորքում և Լոնդոնում։

Բացի այդ, հրադադարի տապալման դեպքում Իրանը չի սահմանափակի ռազմական գործողությունները միայն Պարսից ծոցով։

Քաղաքական տեսանկյունից, հրադադարի փլուզումը կարող է նշանակել Դոնալդ Թրամփի քաղաքական կարիերայի ավարտը Կոնգրեսի ընտրությունների համատեքստում։ Ներկայումս նա արդեն բախվում է ներքին դժգոհության։

Լայնածավալ պատերազմի վերսկսումը կարող է ծանր հարված հասցնել ԱՄՆ-ի արդեն իսկ խոցելի տնտեսությանը և երկրի ներսում նրա քաղաքական դիրքերին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում